Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԼՂՀ ԱՆ. Համագործակցության նոր եզրեր

ԼՂՀ ԱՆ. Համագործակցության նոր եզրեր

Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանը ապրիլի 18-ին ընդունել է «Եվրոպա Դոննա Արմենիա» կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Նվարդ Քոչարյանին և Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի տեղակալ Արարատ Օհանջանյանին:
  

Եվրոպա Դոննա Արմենիան առաջին պացիենտական կազմակերպությունն է Հայաստանում, որը հանդիսանում է եվրոպական Եվրոպա Դոննա կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարող կազմակերպության բացառիկ ներկայացուցիչը: Կազմակերպությունը Հայաստանում հիմնադրվել է 2015թ.-ի հունվար ամսին, նպատակ ունենալով պայքարել օր ըստ օրե ահագնացող կրծքագեղձի քաղցկեղի դեմ՝ բարձրացնել իրազեկվածությունը, բարձրաձայնել վաղ հայտնաբերման առավելությունների մասին, որի համար կատարվել են տարբեր տեղեկատվական-իրազեկման միջոցառումներ:
 

Կառույցի ղեկավար Նվարդ Քոչարյանը Կարինե Աթայանին է ներկայացրել այցի նպատակը, որ Արցախի կանայք ևս պետք է լիարժեքորեն ունենան հնարավորություն կանխարգելելու հնարավոր քաղցկեղը:
 

Հանդիպման ժամանակ նախարար Աթայանի հետ քննարկվել են հետագա համագործակցության շրջանակները: Առաջիկայում կկազմակերպվի տեղեկատվական միջոցառումներ կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման առավելությունների մասին, կկայանա բաց դռների օրեր, որի ժամանակ կիրականացվի անվճար բուժզննում և խորհրդատվություն:
  

Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և հույս հայտնել, որ այն արդյունավետ ու շարունակական է լինելու:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ